The Brief-ի հոդվածը Ռոմեո Մելիքյանի մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական անկախ «The Brief» պարբերականը հոդված է հրապարակել Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» անհատական ցուցահանդեսի և «Ռոմեո» վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին։
Աննա Ավագյանի հեղինակած հոդվածում ներկայացվում են արվեստագետի «Հակամարտություններ», «Քաղաքացիներ» և «Քաղաքում» շարքերը՝ դիտարկելով, թե ինչպես է Բերդում՝ սահմանամերձ քաղաքում, ապրելը ձևավորում նրա ստեղծագործությունը։ Անդրադարձ է կատարվում նաև վավերագրական ֆիլմի պրեմիերային և միջազգային փառատոներում ցուցադրություններին։
Արտաքին հղումներ