Զբաղված մարդկանց պատկերներ (ՀԲԸՄ)
Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» անհատական ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվեց Երևանի ՀԲԸՄ-ում՝ 2026թ.-ի փետրվարի 19–21-ը։ Ցուցադրությունը միավորում էր արվեստագետի վերջին տարիների ստեղծագործություններից ընտրված կոլաժներ, քանդակներ, ինստալացիաներ և գեղանկարներ՝ ձևավորելով ամբողջական պատմություն ժամանակակից մարդու և քաղաքային միջավայրի փոխհարաբերության մասին։ Բացման երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև արվեստագետի մասին պատմող «Ռոմեո» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը։
Համադրող – Մարինա Արզումանովա, Պրոդյուսեր – Անի Օրդյան:
Արտաքին հղումներ
Ցուցահանդեսի լուսանկարներ