Բերդում բացվեց համայնքային պատկերասրահը

2026 թվականի մայիսի 15-ին Բերդ քաղաքի մշակույթի տան առաջին հարկում պաշտոնապես բացվել է համայնքային պատկերասրահը, որը յուրահատուկ հարթակ է դառնալու արվեստագետների և ստեղծագործողների համար։ Համայնքային միջոցներով կառուցված պատկերասրահի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվն ընձեռվել է համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին և արվեստագետ Ռոմեո Մելիքյանին։ Բացման խոսքով հանդես է եկել Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։ Այստեղ պարբերաբար կազմակերպվելու են նոր ցուցադրություններ, վարպետաց դասեր, այլ միջոցառումներ։

Տեսանյութ

Լուսանկարներ

Կիսվել
  • Հղումը պատճենվեց